Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ մրցանաբաշխություն 2015

07.04.2015

Հարգելի գործընկերներ

Մի քանի օր է մնացել, որ Կառավարությունը «Բաց կառավարման մրցանակաբաշխությանը» ներկայացնի հանրային ծառայությունների ոլորտում իր կողմից լավագույնս իրականացրած ծրագիրը: Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 17- է:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը մեկնարկում է 2-րդ ամենամյա «Բաց կառավարման մրցանակաբաշխությունը»: Այս տարվա թեման է «Հանրային ծառայությունների բարելավումը Բաց կառավարման սկզբունքների գործածմամբ»: Եվ սա շատ լավ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու մեր երկրում իրականացրած բարեփոխումները:

Խիստ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը ևս մասնակցություն ունենա այս գործընթացին: Խնդրում ենք ներկայացնել առաջարկներ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ՀՀ կառավարության կողմից լավագույնս իրականացրած ծրագրերի վերաբերյալ:

ՀՀ գերատեսչությունների և Ձեր առաջարկությունները քննարկելուց հետո, ՀՀ միասնական առաջարկը կներկայացվի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը:

Իսկ մրցանակակիրը կհայտատարվի այս տարի հոկտեմբերին Մեխիկոյում կայանալիք ԲԿԳ համաժողի ժամանակ:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից:

https://www.opengovawards.org/about
https://www.opengovawards.org/application
https://www.opengovawards.org/scoring-process

Խնդրում ենք Ձեր առաջարկները ներկայացնել մինչև ապրիլի 15-ը lilia.afrikyan@gov.am կամ ogparmenia@gmail.com հասցեներին:  

← Վերադառնալ