Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ-Հայաստան համաժողովի մասնակիցներին ուղղված նամակ

17.06.2013

Հայաստանցի հարգելի բարեկամներ:

Հայցում եմ ձեր ներողամտությունը անցած շաբաթ ձեր համաժողովին մասնակցել չկարողանալու համար: Իմ անունը Փոլ Մաասեն է, ես ներկայացնում եմ «Հիվոս» միջազգային զարգացման կազմակերպությունը: Բաց կառավարման գործընկերությունում ընդգրկված եմ որպես քաղաքացիական հասարակության անկախ համակարգող:

ԲԿԳ-ում իմ դերակատարությունը քաղհասարակության կարիքներն ու առաջարկները միջազգային մակարդակում լսելի դարձնելն է: Սակայն առավել կարևոր է աշխարհի տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքը ԲԿԳ-ի ընկալման և դրա օգտագործման ուղղությամբ` այն դարձնելով ձեր նպատակներին հասնելու և ձեր երկրներում փոփոխություններ իրականացնելու գործիք: ԲԿԳ անդամ երկրներում ճանապարհորդելիս ես հասկացա, որ քաղհասարակության հետ խոսելը բավարար չէ: ԲԿԳ-ի միջոցով գործընկերության հիմքում ընկած գաղափարին հարիր փոփոխություններ արձանագրելը հնարավոր կդառնա միայն այն դեպքում, եթե թե՛ կառավարության և թե՛ քաղհասարակության մակարդակներում գործող բարեփոխումներ իրականացնողներն ունենան փոփոխություններին հասնելու համար անհրաժեշտ հմտություններ, գիտելիքներ և ռեսուրսներ:

Կուզենայի ձեզ հաղորդակից դարձնել ԲԿԳ-ի իրականացման վերաբերյալ որոշ նկատառումների, եթե կուզեք` որոշ «կարելիների» և «չի կարելիների»: Հուսով եմ, դրանք կավելացնեն այն էներգիան, որի հոսքի մեկնարկը տրվեց անցյալ շաբաթ Երևանում:

Սկսեմ ԲԿԳ-ի երեք առանցքային սկզբունքներից` գործընկերություն, ամբիցիա և մշտադիտարկում, որից հետո կանդրադառնամ դրանց իրականացման վերաբերյալ մի քանի նկատառումների և կեզրափակեմ` խոսելով 2014 թ.-ի սկզբին նախատեսվող ԲԿԳ հայաստանյան գործողությունների հաջորդ ծրագրին ուղղված մի քանի խնդիրների մասին:

Գործընկերություն
Անձամբ ինձ համար գործընկերությունը ԲԿԳ-ի ևս մեկ ոգևորիչ տարրն է:
Իրականում գործընկերությունը միայն կառավարության և քաղհասարակության միջև չէ, որ ծավալվում է: Օրինակ, որևէ երկրում տեղեկատվության մատչելիության ոլորտում իրական բարեփոխումներ իրականացնելու համար, շատ լավ կլինի, եթե ոլորտի լավագույն մասնագետներն աշխատեն տեղեկատվության մատչելիությունն քաղաքականությունն ապահովող մասնագետների հետ համատեղ՝ ներգրավելով նաև ԶԼՄ-ներին, ինչը հնարավորություն կտա «գործի դնել» տեղեկատվության մատչելիությունը կարգավորող օրենքներն ու բաց տվյալների համախումբը: Այս գործընթացում ներգրավված կողմերը պետք է ոչ թե մրցակցեն, այլ լրացնեն, ուժեղացնեն միմյանց:

ԲԿԳ-ի անդամ լինելու համար պարտադիր է անցկացնել լայնընդգրկուն և պատշաճ մակարդակի խորհրդակցություն: Բայց խորհրդակցությունը պետք է դիտարկել որպես ոչ թե ինքնանպատակ գործողություն, այլ իրական փոփոխության, գործընկերության առաջին քայլը: Մեր խոսակցությունը պետք է լինի շարունակական երկխոսության կամ մշտական հարթակի շուրջ: Պետական պաշտոնյաները և քաղհասարակությունը սկսում են խոսել միմյանց հետ, հետազոտել մեկմեկու հետաքրքրություններն ու նախընտրությունները, պարզել համատեքստի և իշխանության դինամիկան և սովորում են հասկանալ միմյանց լեզուն, այսինքն` այն ամենն, ինչ անհրաժեշտ է երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու համար:

Ասվածին գործուն բնույթ տալու համար անհրաժեշտ է ժամանակ, ինչպես նաև լուրջ մտադրություններ, քաղաքական աջակցություն, հանրության ձայնը լսելու և պատշաճ կերպով արձագանքելու պատրաստակամություն և ազգային հարթակ` շարունակական երկխոսությունն ու ԲԿԳ գործողությունների պլանի համատեղ իրականացումն ապահովելու նպատակով: Իսկ թե դա կլինի ազգային մակարդակի լիակազմ համակառավարման ղեկավար հանձնաժողով, թե լուրջ խորհրդատվական մարմին` որոշվում է կոնկրետ տեղական մակարդակում:

Տարբեր երկրներում աշխույժ բանավեճերի և տարբեր կարծիքների տեղիք է տալիս այն հարցը, թե քաղհասարակությունը որքանով պետք է աշխատի կառավարության հետ կամ հետևի վերջինիս աշխատանքին: Արդյոք քաղհասարակությունը ներկայացնող միությունները Երևանում տեղակայված և արտերկրից ֆինանսավորվող կազմակերպություններ են, իսկ քաղաքացիները կամ մասնագետներն էլ` երևանաբնակ: 
Կցանկանայի առաջ քաշել երեք նկատառում.

  1. մարտահրավերները լուրջ են, ուստի փոփոխություններ կատարելու համար մենք պետք է ներգրավենք բոլոր նրանց, ում ի վիճակի ենք ներգրավել (քաղհասարակություն կոչվածի սահմանները նեղացնել պետք չէ):
  2. Մեզ անհրաժեշտ է թե´ ներսի և թե´ դրսի քաղհասարակությունը:
  3. Քաղհասարակության գործն է քննարկել և որոշում կայացնել, թե ով պետք է իրեն ներկայացնի. Կառավարության ձեռքով կատարվող ընտրությունը գործընկերության ճիշտ մեկնարկ չի խոստանում:

Ամբիցիա
Մեր տեսադաշտից կարող է հեշտությամբ վրիպել այն հանգամանքը, որ ԲԿԳ-ի նախնական գաղափարը երկրների մրցավազքին մասնակից դառնալն է` հանուն առաջին տեղի համար պայքարի, ինչպես նաև ազգային մակարդակում ձգտումների իրականացումն ու գոյություն ունեցող հինգ առաջնահերթ մարտահրավերներից մեկի ուղղությամբ նորարարական բարեփոխումների իրականացումը: Ընդ որում` առանց եղած պլանների վերափաթեթավորման: Համեմատաբար ցածր շեմը ձեր կողմից հաղթահարելիք բարձրությունն է՛լ ավելի է բարձրացնում:

Նվազագույնը, որի մասին ես կպնդեի, այն է, որ ընտրվելու իրավունքի չափանիշները բավարարելու համար դուք պետք է ձգտեք ստանալ առավելագույն միավորները: Այս պահին դուք ունեք 12 հնարավորից 10-ը: Երկրորդ, ձեր ստանձնելիք պարտավորությունները պետք է, գոնե մասամբ, լինեն նոր, լրացուցիչ և առաձգական: Երրորդ, դրանք պետք է լինեն թափանցիկ, հաշվետվողական և մասնակցային, վերաբերեն առաջնահերթ գերակայություններին:

Այնուհետև, եթե դուք կարողանաք այդ ամենը համակողմանիորեն գրի առնել, ապահովել ռեսուրսներ, համաձայնության գալ պետական այն պաշտոնյաների և քաղաքական գործիչերի հետ, ում հետ մեկնարկային լավ հարաբերություններ եք հաստատել:

Մշտադիտարկում
Համոզված չեմ, որ դուք արդեն այդ փուլում եք, այսուհանդերձ նշեմ, որ ԲԿԳ-ի մշտադիտարկման երեք եղանակ կա: Դրանցից առաջինը կառավարության կողմից ինքնագնահատումն է: Առաջին 8 հիմադիր անդամները նոր են ավարտել այդ գործընթացը և դրա արդյունքներին կարելի է ծանոթանալ ԲԿԳ-ի պաշտոնական կայքում`www.opengovpartnership.org : Հայաստանը հարկադրված կլինի այդ գործընթացն իրականացնել մինչև սեպտեմբերի վերջը: ԲԿԳ-ի անկախ մշտադիտարկման զեկույցը, որն ավելի շատ մշտադիտարկման վերաբերյալ` զեկույցից բխող երկխոսություն է լինելու, նախատեսված է անցկացնել 2014 թ. հունվարին: Ներկայումս IRM-ը փնտրում է հայաստանցի բարձրակարգ հետազոտողի, որը կանի այդ աշխատանքը: Զեկույցի երրորդ մակարդակը քաղհասարակության և ԶԼՄ-ների կողմից արված մշտադիտարկումն է:

Այստեղ ուզում եմ կարևորել այն հանգամանքը, որ լավագույնս որոշարկված պլանը պարզեցնում է մշտադիտարկման գործընթացը: Շատ ավելի է կարևորվում այն հանգամանքը, որ սա սովորելու և սովորածը կիրառելու հնարավորություն է: Անձամբ ես համարում եմ, որ ձախողումներն ավելի հետաքրքիր են, քան հաջողությունները: ԲԿԳ-ն դեռ երիտասարդ է և տարբեր բաներ է փորձարկում: Սա նաև նշանակում է, որ առաջիկա տարիներին ԲԿԳ-ն խիստ հետաքրքիր ասպարեզ է դառնում` խորհրդատվական գործընթացում նորարարություններին, գործընկերային իրագործումներին և մշտադիտարկման նոր եղանակներին հետևելու առումով: Ասվածը վերաբերում է նաև այլ երկրներին հաղորդակից դարձնելու հնարավորություններին: Այս առումով հիանալի հնարավորություններ է բացում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ին կայանալիք ԲԿԳ Լոնդոնի գագաթաժողովը:

Իրականացումը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք 59 անդամ և ավելի քան 50 բաշխված պլաններ՝ կարող ենք հանգիստ արձանագրել, որ ԲԿԳ-ն այժմ իրականացման փուլում է: Եթե ինձ հարցնեիք մեկ տարի առաջ, ապա ես մտահոգություն կհայտնեի ազգային խորհրդատվության վերաբերյալ: Բայց անհանգստությունս առանձնապես շատ չէր, որովհետև խոսքն առաջին շրջափուլի և առաջին տարվա մասին է: Իսկ հիմա ես կասեի, որ ինձ անհանգստացնողն իրականացումն է:

Որոշ հարցեր, որոնք ծագում են ի հավելումն քաղաքականության և պլանների իրականացման հետ կապված խնդիրների, հետևյալն են.

  • ԲԿԳ-ի իրականացման համար անհրաժեշտ բյուջեի բացակայությունը:
  • ԲԿԳ պլանները կազմած քաղծառայողները միշտ չէ, որ պետական այն նույն ապաշտոնաներն են ովքեր պետք է իրականացնեն ծրագիրը, չհաշված նաև այն հանգամանքը, որ աշխատակազմը փոփոխվում է:
  • Քաղաքական ընտրությունների շրջափուլը փոխում է քաղաքական օրակարգը և աջակցությունը:
  • Ծրագիրն իրագործելու համար բարեփոխիչների առկա խումբը որոշ տեղերում դեռևս փոքր է:
  • Իրականացման հարցում քաղհասարակության դերի ընկալումը խնդրահարույց է:

Այսուհանդերձ, հեռու չգնալու համար, վերցնելով միայն երկու երկրի` Մեքսիկայի և ԱՄՆ-ի օրինակը, նշեմ, որ այդ երկրները ԲԿԳ-ի ծրագրի իրականացման վերաբերյալ շատ լավ կատարողական քարտ են ներկայացրել: Սրա մասին են վկայում ոչ միայն նրանց ինքնագնահատման արդյունքները, այլև այս երկրների քաղհասարակության կարծիքը: Պարտավորությունների զգալի մասը կատարված է կամ դրանց կատարման ուղղությամբ էական առաջընթաց կա:

Ուշագրավ մի նորարարություն ԱՄՆ-ից. այնտեղ յուրաքանչյուր պարտավորության իրականացման շրջանակում ստեղծել են քաղծառայողների և քաղհասարակության ներկայացուցչական խմբեր, որոնք էլ համատեղ աշխատել են իրականացման փուլում: Սա օգնեց ստեղծել վստահության մթնոլորտ, ինչպես նաև քաղհասարակության համար կիրառության տեսանկյունից մատչելի դարձրեց գիտելիքների այդ մեծ պաշարը` թե´ ընտրովի հիմունքներով, թե´ առհասարակ տեղեկատվության մատչելության և թե´ բաց տվյալների իրացման սկզբունքով: Ընդհանուր առմամբ, սա ԲԿԳ-ի առավելություններից մեկն է. որևէ երկիր կարող է օգտվել գիտելիքների ոչ միայն ներքին, այլև երկրից դուրս եղած պաշարից` ԲԿԳ-ի ցանցային մեխանիզմի ընձեռած հնարավորությունների, փոխադարձ ուսուցման միջոցով (սա կիրառվել է, օրինակ, Լոնդոնում), ինչպես նաև ֆինանսական հրապարակայնության, բաց տվյալների, տեղեկատվության մատչելիության և խորհրդարանական հրապարակայնության սկզբունքների շուրջ ստեղծվելիք աշխատանքային խմբերի միջոցով:

Առաջ նայելով
Վերջին 5 ամիսներին Դոլար Վասանի (Dolar Vasani) անունով մի խորհրդական կառավարության և քաղաքացիական հասարակության ավելի քան 40 ներկայացուցչի հետ ԲԿԳ-ի ոլորտում առաջին տարվա փորձառության մասին հարցազրույց է անցկացրել: Տիկին Վասանիի ընդհանուր եզրակացությունները դեռևս նախնական են, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ դրանք վերարտադրել այստեղ:

Ամուր հիմք դրեք: Գործընկերությանը հուսալի մեկնարկ հաղորդելը էական նշանակություն ունի և օգնում է ամուր հիմք դնել գործակցային հարաբերությունների համար և վստահություն ստեղծել կառավարության և քաղհասարակության միջև: ԲԿԳ-ի շարժիչը սահուն և արդյունավետ կերպով գործարկելու համար խիստ կարևորվում են կառավարության հանձնառությունը, ՔՀ կազմակերպությունների մասնակցությունը, իսկ ատամնանիվի կենսականորեն կարևոր ատամիկներից մեկն էլ կառավարության` առավել նպատակահարմար գերատեսչությունում լավագույնս ռեսուրսավորված և գործուն քարտուղարություն ունենալն է:

Եղեք կազմակերպված: Քաղհասարակության արդյունավետությունը բարձրացնելու համար այն պետք է լինի գիտակ, պրոակտիվ և կազմակերպված: Ավելին, քաղհասարակության ներգրավումը միշտ էլ լինում է առավել նշանակալից և բովանդակային` աշխատանքները որևիցե նշանակովի կազմակերպության կամ «շարժիչ ուժի» կողմից համադրելու և ղեկավարելու դեպքում, որն ունի անհրաժեշտ հմտությունները, ժամանակ և ճանաչողություն և ի վիճակի է գործել նաև իր սովորական աշխատանքային ժամանակացույցից դուրս: Իսկ նվիրված անհատ(ներ)ի առկայությունը, ով(քեր) հավասարաչափ կերպով ֆինանսավորվում է(են) ՔՀ կազմակերպությունների հանրությունից` ստեղծում է տիրոջ զգացողություն և մասնագիտական մոտեցում սեփական դերակատարությանը:

Ստեղծեք հարթակ երկխոսության համար: Քաղհասարակության ներգրավումը պետք է սկսել առաջին իսկ օրը, իսկ աշխատանքային խմբերին կամ ղեկավար հանձնաժողովին անդամակցությունը պետք է լինի հավասարաչափ բաշխված, ներկայացուցչական, բաց և այնպիսի թափանցիկ գործընթացների արդյունք, ինչպիսիք են ինքնաառաջադրումը, հրավերքը կամ ընտրությունը: Նման հարթակների համակարգայնացումը ևս մեկ անգամ արժևորում է կողմերի ներդրումներն ու բարձրացնում անվտանգությունը` դրանք դարձնելով քաղաքական ուժերի և ռեժիմի փոփոխությունների նկատմամբ կայուն:

Ավելի խելամտորեն կառավարեք ժամանակը: Ժամանակն այնպիսի ռեսուրս է, որն անհրաժեշտ է կառավարել շահեկանորեն և արդյունավետ. արտացանցային և առցանց խորհրդակցությունները երկար ժամանակ են խլում, եթե դրանք լայն ընդգրկում ունեն, ներառական են և ներկայացուցչական: Այս գործընթացները հետաձգելը հանգեցնում է այն բանին, որ Գործողությունների պլանի նախագիծը կազմվում է շտապողական ձևով, խորհրդատվությունն ունենում է կիսաօպտիմալ և սահմանափակ բնույթ: Որպես ընդհանուր կանոն, խուսափեք խորհրդակցություններ անցկացնելուց քաղաքական տեսակետից այնպիսի անցումային փուլերում, ինչպես օրինակ` ընտրությունների կամ քաղաքական ռեժիմի փոփոխման ժամանակ: Որոշ դեպքերում դրանք ավելի մեծ հետաքրքրություն և քաղաքական հրապարակայնության տեղիք են տվել:

Իրականացրեք լայն ընդգրկում ունեցող խորհրդակցություններ: Այս պարագայում խորհրդակցությունների «մեկ չափ բոլորի համար» մոտեցումը բավարար չէ : Թե´ քաղհասարակության և թե´ կառավարության ներկայացուցիչների ավելի լայն շրջանակի ընդգրկումը գործընթացն ավելի ներառական, ավելի կենսունակ է դարձրել, ի վերջո բարձրացրել է հանձնառությունների և գործունեության որակը: Ամբողջ գործընթացի հաջողության համար էական նշանակություն ունի ներդրումներ, մեկնաբանություններ հավաքելու և հետադարձ կապ ապահովելու համար համապատասխան ռազմավարությունների մշակումը:

Գործընկերային հարաբերությունների ստեղծումը: Ազգային և միջազգային մակարդակներում բարեփոխումների մասնակից զանգվածի աճը խիստ կարևորվում է կենսունակ և առողջ հասարակության համար: Կառավարության և քաղհասարակության միջև վստահելի աշխատանքային հարաբերությունների ստեղծումը ժամանակ և ջանքեր պահանջող գործընթաց է: Այն պարտադրում է ընդհանուր լեզու գտնել, լսել և գնահատել միմյանց տեսակետները, խուսափել կանխակալ վերաբերմունքից, ձգտել կառուցողական աշխատանքի` միաժամանակ չխուսափելով քննադատությունից,:

Նշված դասերի հետ միասին մենք կուղարկենք հոդվածներ 15 երկրների մասին. սկսած այս պահից, շաբաթական 1 նամակ կուղարկենք քաղհասարակության էլեկտրոնային հասցեների ցանկով, ինչպես նաև դրանք հասանելի կլինեն www.ogphub.org կայքում: Կարող եք նաև հետևել թվիթերի իմ էջին @maassenpaul հասցեով:

ԲԿԳ-ն վերաբերում է թափանցիկությանը և հաշվետվողականությանը, բայց ի վերջո այն նաև, ինչն առձավել կարևոր է, վերաբերում է որակյալ կրթությանը, առողջության բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, աշխատատեղերի ստեղծմանը:

Ամենայն բարիք և հաջողություն եմ մաղթում ձեզ բոլորիդ` այս և հայաստանյան ԲԿԳ-ի գործողությունների հետագա պլանների իրականացման գործում:

Հարգանքով`

 

Փոլ Մաասեն

Քաղհասարակության կողմից ԲԿԳ անկախ համակարգող

Քաղհասարակության տեղեկագիր. էլ. փոստ` nvaart@hivos.nl
Քաղհասարակության կայք` www.ogphub.org
ԲԿԳ կայք` www.opengovpartnership.org
ԲԿԳ բլոգ` blog.opengovpartnership.org
Էլ. հասցե` maassenpaul@gmail.com 
Սկայփ` maassenpaul
Թվիթեր`@maassenpaul

  

← Վերադառնալ