Հաշվետվություն, մշտադիտարկում

Կառավարությունը հրապարակել է ԲԿԳ Գործողությունների 2-րդ ծրագրի ինքնագնահատման զեկույցի նախագիծը

15.09.2016

ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակել է Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման ինքնագնահատման վերջնական զեկույցի նախագիծը: Այն դրվել է շրջանառության մեջ, որպեսզի երկաբաթյա ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում քաղհասարակության ներկայացուցիչները իրենց դիտարկումները և առաջարկությունները ներկայացնեն:

Հասարակական կազմակերպությունները կարող են Նախագիծը շրջանառել այլ կազմակերպություններին՝ դարձնելով այն լայն հանրային քննարկումների առարկա:

Նախագծի վերաբերյալ ձեր դիտողություններն ու առաջարկները կարող եք ներկայացնել ogp@gov.am էլ հասվեով մինչև 2016 թվականի սեպտեմբերի 28-ը: 

 Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման ինքնագնահատման վերջնական զեկույցի նախագիծ

← Վերադառնալ